«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Սերգեյ Խաչատրյանի երևանյան համերգը

Սերգեյ Խաչատրյանի երևանյան համերգը
14.09.2013 | 16:18

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում հանդես կգան համատեղ համերգով։

«Երբ Հայաստանում բարձրանում եմ բեմ, գիտեմ, որ իմ ժողովրդի համար եմ նվագում։ Սեփական ժողովրդի համար նվագելը յուրահատուկ զգացողություն է, որն ուրիշ բեմերում զգալ հնարավոր չէ։ Ուրախ եմ, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ առաջին անգամ նվագելու ենք Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը»,- այսօր` Արամ Խաչատրյանի թանգարանում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Սերգեյ Խաչատրյանը, նշեց նաև, որ Խաչատրյանի ստեղծագործություններում ազգային, ժողովրդական տարրերն ակնհայտ են, ինչը նրա երաժշտությունը դարձնում է առանձնահատուկ։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ վաղը կայանալիք համերգում Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ կհնչի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, իսկ երիտասարդական նվագախումբը կներկայացնի մեծանուն կոմպոզիտորի Հանդիսավոր պոեմը: Դիրիժորը հավելեց նաև, որ սա համատեղ առաջին համերգը չէ. 2011-ին երիտասարդական նվագախումբը և Սերգեյ Խաչատրյանը հանդես են եկել Բրյուսելում։ Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նշեց, որ նվագախումբը բազմաթիվ հրավերներ ունի Եվրոպայից, և բոլոր այդ համերգների ժամանակ բացառապես հնչելու է Արամ Խաչատրյան:

Հավելենք, որ սեպտեմբերից սկսած՝ երիտասարդական նվագախումբը Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում մի շարք անակնկալներ կմատուցի երաժշտասեր հանրությանը։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի կազմակերպիչը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Զրույցը Սերգեյ Խաչատրյանի հետ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում

Դիտվել է՝ 1218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ